2027թ․-ին կանխատեսում ենք 5,8% տնտեսական աճ, իսկ միջնաժամկետ հատվածում տարեկան աճը կկազմի 6%: Անվանական ՀՆԱ-ն 2027-ին կկազմի շուրջ 13 տրիլիոն 614 միլիարդ դրամ, ինչը կրկնակի ավել կլինի 2021թ․ ՀՆԱ-ից։
Այս մասին ԱԺ-ում բյուջեի հաստատման քննարկման ժամանակ հայտնեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
Նա անդրադարձավ նաև Նարեկ Կարապետյանի հարցին՝ բյուջեի ճեղքման վերաբերյալ և նշեց, որ այն 1 միլիարդից ավելի է: