Մամուլ 2 ժամ առաջ - 07:41 18-11-2026

Հավաքները շարունակվում են. ընդդիմությունն օրակարգ ունի․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Սամվել Կարապետյանի ձերբակալության գիշերը՝ նոյեմբերի 4-ին, մեկ տասնյակից ավելի ուժերի ներկայացուցիչները հավաք արեցին Կարապետյանի տանը, որը Նարեկ Կարապետյանը վարեց: Նրանք միասնական օրակարգ մշակեցին, հայտարարություն տարածեցին` 4 կետից կազմված, որի շուրջ կոնսենսուս տեղի ունեցավ։

Թերթի տեղեկություններով՝ ընդդիմադիր հավաքները շարունակվում են, մինչ օրս տարբեր ֆորմատներով 3-4 հավաք են անցկացրել: Հավաքվում են, որպես կանոն, «Ուժեղ Հայաստանի» Տերյան փողոցի գրասենյակում: Քննարկումների առանցքում այս պահին իրազեկման ակցիաներն են։

Ընդդիմադիրները փորձելու են հանրությանը՝ յուրաքանչյուր քաղաքացու տեղ հասցնել իշխանության մտադրությունների մասին, թե ինչու են ուզում Սահմանադրությունը փոխել: Իսկ Նիկոլ Փաշինյանը տարատեսակ անլուրջ, բանանային սցենարներով փորձում է հանրության ուշադրությունը շեղել իրական անվտանգային, սպառնալիք հանդիսացող հարցերից:

Հենց այս պատճառով ընդդիմադիրները կարծում են, որ այժմ առավել քան կարեւոր է հանրությանը տեղեկացնել իրական մարտահրավերների մասին, որպեսզի Փաշինյանին ու իր խմբակին չհաջողվի տարբեր շոուներով բթացնել ժողովրդի զգոնությունը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։