Ուղիղ եթեր
Ներքին 49 րոպե առաջ - 14:09 27-10-2026

ԹՐԻՓՓ նախագիծը կարող է գործարկվել նաև մինչև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը. Արարատ Միրզոյան

ԹՐԻՓՓ նախագիծը կարող է գործարկվել նաև մինչև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը: Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հարցրել է՝ եթե Բաքուն նախագծի միջոցով արդեն ապահովի Նախիջևանի հետ կապը, ի՞նչ շահագրգռվածություն կունենա կատարելու Խաղաղության պայմանագրով սահմանված պայմանավորվածությունները՝ կապված ճանապարհների հետ։

«Ձեր հայացքն աշխարհագրորեն կիսատ է, ԹՐԻՓՓ-ը հո առանձնացված չի գործելու։ Նախագծի իրականացման երաշխիքը դրա փոխշահավետությունն է Հայաստանի, Ադրբեջանի և երրորդ երկրների համար։ Հնարավոր չէ, որ Ադրբեջանը բեռ տեղափոխի Նախիջևան, և հնարավոր չլինի Հայաստանի համար այդ նույն շարժը»,- պատասխանել է Միրզոյանը։

Խորհրդարանն այսօր քննարկում է ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը վավերացնելու հարցը։ Քննարկման համար 2 ժամ էր հատկացվել։ Թեև Միրզոյանին հարց ուղղելու համար հերթագրվել էր 27 պատգամավոր, ժամանակային սահմանափակման պատճառով նրանցից միայն երեքն են հասցրել հարց տալ՝ յուրաքանչյուր խմբակցությունից մեկական պատգամավոր։

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
20:21 Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր
19:37 Ավտովթար՝ Լոռու մարզում․ բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր
16:25 Գեղարքունիքում քարերով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ կենդանին սատկել է
23:20 ԵՄ անդամակցության հայտ է պետք ներկայացնել, որ Բելառուսի չվերածվենք. Արամ Սարգսյանը՝ Փաշինյանին