Հայ առաքելական սուրբ եկեղեցու վիրահայ թեմը այսօր Թբիլիսիում, Սուրբ Գևորգ եկեղեցու բակում կազմակերպել է ավանդական դարձած հայկական տոլմայի մրցույթ-փառատոնը։
Փառատոնի բացմանը վիրահայ թեմի հոգևորականը օրհնել է փառատոնը, հաջողություն մաղթել մրցույթի մասնակիցներին, բարի ախորժակ ցանկացել հյուրերին։
Փառատոնին ներկայացվել են տոլմայի տարբեր տեսակներ։ Քաղաքացիները, հյուրերը համտեսել են տոլման, կիսվել իրենց հիացմունքով ու տպավորություններով, նշել, որ ախորժակով են կերել հայկական ավանդական ուտեստը։
«Այսօր մենք՝ Վրաստանի հայերս, կազմակերպել ենք տոլմայի փառատոն, որ միավորենք Թբիլիսիում ապրող բոլոր ազգերը։ Եվ այս տոլման թող դառնա առիթ, որ մեր թիֆլիսահայերը և բոլոր ազգերը նորից միանան, համտեսեն մեր տոլման՝ պատրաստված ամենակարևոր բաղադրիչով՝ սիրով»,- ասում է փառատոնի մասնակիցներից մեկը։
Մանրամասները՝ տեսանյութում։