Ազգային ժողովում Հայ Առաքելական սուրբ Եկեղեցու թեմայով ստեղծված հանձնաժողովը բաղկացած է ՔՊ-ականներից, որոնց կփորձենք հակիրճ անդրադառնալ։
Դիցուք պատգամավոր Գոռ Արշակյանը, ում բարեկեցությունը հասել է այն մակարդակի, որ Lexus-Toyota-ների վաճառքը զբաղեցրել է վերջինիս հայտարարագրի մեծ մասը։ Եվ ամենակարևորը` բոլոր գործարքները իրականացվել են ԱՄՆ դոլարով, ինչը կարծես թե խստագույնս արգելված է օրենքով, և նախատեսում է վիթխարի տուգանք։
Հետաքրքիր է, որ ԱԺ պատգամավորը մեքենաներից մեկը գնել է ոմն Սարիբեկից, որը ազգանուն ու հայրանուն չունի։

Ուշագրավ են Գոռ Արշակյանի կենսագրության 2003-2005 թվականները, երբ վերջինս ուսանել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, ինչը ենթադրում է, որ նա «շատ բան ունի պատմելու» հանձնաժողովին։