Ներքին 1 ժամ առաջ - 09:30 04-10-2026

Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը

Չնչին բացառությամբ իշխանությունների այսօրվա ներկայացուցիչները անգամ գումար չեն ունեցել մարելու իրենց չնչին վարկերը։

Այսօր համացանցը ակտիվորեն գրում է Հրազդան քաղաքի երևելիներից մեկի` Սասուն Միքայելյանի սանիկ և ՏԻՄ֊ում ինչ֊որ պաշտոն զբաղեցնող Հենրիկ Կոտանյանի մասին, ումից հեղափոխությունից ընդամենը ամիսներ առաջ «Յունիբանկը» մի կերպ, դատարանով կարողացել է ետ ստանալ իր 194 հազար դրամը, որը գոյացել էր Հենրիկ Կոտանյանին տրամադրված 155 հազար դրամ վարկի արդյունքում։

Հիրավի ոսկեբեր էր հեղափոխությունը ՔՊ-ականների համար։