Հոկտեմբերի 25-ին Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքում կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Արթիկում ընտրապայքարին մասնակցում է 4 քաղաքական ուժ։
Oragir.News-ը Արթիկում զրուցել է քաղաքացիների հետ՝ հասկանալու՝ արդյոք նրանք պատրաստվում են մասնակցել առաջիկա ընտրություններին, ինչ ակնկալիքներ ունեն նոր համայնքային իշխանությունից և ինչպիսի քաղաքապետ են ցանկանում տեսնել։
Քաղաքացիների մի մասը նշում է, որ ընտրություններին մասնակցելու է, սակայն ընտրության հարցում դեռ վերջնական որոշում չունի։ Մյուսների համար էլ էականը ոչ թե կոնկրետ անձի կամ քաղաքական ուժի անունն է, այլ այն, թե ով ինչպես կկառավարի համայնքը։
«Թող քաղաքը լավ կառավարե, մեզի համար ի՞նչ տարբերություն՝ ով կլինի։Ընտրությունից առաջ բոլորը խոստանում են, հետո տեսնենք՝ ով ինչ կանի»,-
Oragir.News-ի հետ զրույցում ասել է Արթիկի մեկ այլ բնակիչ։
Արթիկում առաջիկա ՏԻՄ ընտրություններին մասնակցում են 4 քաղաքական ուժեր։ Ընտրության օրը համայնքի բնակիչները հնարավորություն կունենան ընտրելու համայնքի ավագանու կազմը, իսկ ընտրությունների արդյունքներով կձևավորվի համայնքի ղեկավարությունը։
Մանրամասները` տեսանյութում։
Անահիտ Չալիկյան