Ներքին 1 ամիս առաջ - 13:44 22-09-2026

Մարտունի և Վարդենիս քաղաքներում բարձրացվել են ՀՀ մեծ Եռագույն դրոշները

Հայաստանի Անկախության 35-ամյակի միջոցառումների շրջանակում Գեղարքունիքի մարզի Մարտունի և Վարդենիս քաղաքների կենտրոնական հրապարակներում նորակառույց պատվանդանների վրա բարձրացվել են Հայաստանի Հանրապետության մեծ Եռագույն դրոշները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, սեպտեմբերի 21-ին Վարդենիս քաղաքի կենտրոնական հրապարակում մարզպետ Կարեն Սարգսյանը և Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը հանդիսավորությամբ բարձրացրել են ՀՀ մեծ Եռագույն դրոշը։

Միջոցառման ընթացքում օրհնանքի խոսքով հանդես է եկել Հայ Առաքելական եկեղեցու Վարդենիսի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Հարություն քահանա Հունանյանը։

Արարողությանը ներկա են եղել ուժային կառույցների ներկայացուցիչներ, ավագանու անդամներ, բնակավայրերի վարչական ղեկավարներ, համայնքի բնակիչներ և հյուրեր։

Հանդիսավոր արարողության ընթացքում կենդանի կատարմամբ հնչել է Հայաստանի Հանրապետության օրհներգը, որին հաջորդել է տոնական մշակութային ծրագիրը։

Հայաստանի Անկախության 35-ամյակի առիթով մեծ Եռագույն է բարձրացվել նաև Մարտունիում։ Տոնական միջոցառմանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, որոնք նորակառույց պատվանդանի վրա բարձրացրել են Հայաստանի Հանրապետության մեծ Եռագույն դրոշը։

Միջոցառմանը ներկա են եղել ուժային կառույցների և կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, համայնքապետարանի աշխատակիցներ և համայնքի բնակիչներ։ Տոնական արարողությունն ուղեկցվել է համերգային ծրագրով։

Վարդենիս և Մարտունի քաղաքներում Եռագույնի նոր պատվանդանները կառուցվել են համապատասխան համայնքապետարանների ֆինանսավորմամբ։ Ծրագրերից յուրաքանչյուրի համար համայնքապետարանները հատկացրել են 16 միլիոն 230 հազար դրամ։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար