Արման Ծառուկյանի տպավորիչ հաղթանակն անտարբեր չի թողել խառը մենամարտերի աշխարհի հայտնի ներկայացուցիչներին։
UFC-ի միջին քաշային կարգի նախկին չեմպիոն և ներկայիս դասակարգման առաջին համար Խամզաթ Չիմաևը չափազացն բուռն է արձագանքել հայ մարտիկի հաջողությանը։
Համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է Չիմաևը էմոցիոնալ կերպով տոնում Ծառուկյանի հաղթանակը՝ բարձրանալով օկտագոնի ցանցի վրա։ Դրանից հետո մարտիկները գրկախառնվում են։
Հիշեցնենք, որ UFC 331 խոշոր մրցաշարի երկրորդ գլխավոր մենամարտում թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանն առաջին ռաունդում արմունկի հարվածներով նոկաուտի էր ենթարկել բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին։