Ներքին 1 ժամ առաջ - 14:17 20-09-2026

Հայ և իրանցի պաշտոնյաները քննարկել են Սյունիքով անցնող երկաթուղին և «Հյուսիս - Հարավ» միջանցքին մասնակցությունը

Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանը հայտարարել է Երևանի և Թեհրանի միջև երկաթուղային և առևտրային ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու անհրաժեշտության մասին, հաղորդում է Mehr-ը։

Ըստ նրա, երկու երկրների երկաթուղային ցանցերի միացումը Հայաստանին հնարավորություն կտա մուտք ունենալ դեպի հարավում գտնվող միջազգային ջրային ուղիներ և միաժամանակ դիվերսիֆիկացնել Իրանի՝ դեպի Եվրոպա տանող տրանսպորտային երթուղիները։

Հակոբյանը երկաթուղային հաղորդակցության զարգացման հեռանկարները քննարկել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ, Իրանի երկաթուղիների գլխավոր տնօրեն Ջաբար Ալի Զաքերիի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը դիտարկել են երկու երկրների երկաթուղային ենթակառուցվածքի վիճակը և տարածաշրջանային տրանսպորտային ու տնտեսական կապերի ընդլայնման հնարավորությունները։

Զաքերին ընդգծել է տարածաշրջանային տարանցիկ երթուղիներին Հայաստանի առավել ակտիվ մասնակցության անհրաժեշտությունը։ Մասնավորապես, նա նշել է Հայաստանի ներուժը երկաթուղային փոխադրումների զարգացման համար «Հյուսիս — Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակում։




Ամենից շատ դիտված

18:00 Նախկին մարզպետի որդին հայհոյանքներ է տեղացել, խաթարել «ՀԿԵ» ՓԲԸ աշխատակիցների անդորրը
16:20 Հրազդան գետում քաղաքացու դի է հայտնաբերվել
16:36 Թանկ վճարում են ու դասերից ուշանում․ տրանսպորտային «կոլապսը»՝ ուսանողների աչքերով
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
21:25 Արայիկ Հարությունյանը ադրբեջանական բանտում՝ նոտարի ծառայությունից օգտվել է
22:16 Միլիոնների աստղին՝ ընդամենը 1 եվրո․ Քիմ Քարդաշյանի դատական գործի հանգուցալուծումը
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
10:09 Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից