Ներքին 1 ամիս առաջ - 10:27 20-09-2026

20-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում․ կա վիրավոր

Երեկ՝ սեպտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 17։45-ի սահմաններում Նոյեմբերյան-Այրում ավտոճանապարհին, Այրում բնակավայրի վարչական տարածքում, Տավուշի մարզի բնակիչ 20-ամյա Ալեն Ա․-ն իր վարած «Nissan Sentra» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին, ապա՝ բետոնե պատնեշին և հայտնվել ձորակում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ Տավուշի մարզի բնակիչ 19-ամյա Նարեկ Մ․-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված