Ներքին Սպորտ 1 ամիս առաջ - 09:18 20-09-2026

Փաշինյանը ներկա է գտնվել Նոայի նոր մանկապատանեկան կենտրոնի բացմանը

Հայաստանի գործող գավաթակիր և սուպերգավաթակիր «Նոա» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես բացել է իր նոր մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնը։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը ակումբի նախագահ Վարդգես Վարդանյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել նորաբաց մարզաբազայում՝ ծանոթանալով իրականացված խոշորամասշտաբ ենթակառուցվածքային աշխատանքներին և երևանյան ակումբի զարգացման հետագա ծրագրերին։

Ամիսների հետևողական աշխատանքի արդյունքում վերակառուցված այս կենտրոնն ի զորու է ընդունել մինչև 1500 երեխայի և պատանու՝ հնարավորություն տալով նրանց մարզվել և կատարելագործել իրենց ֆուտբոլային հմտությունները արդիական պայմաններում։

Նախագծի շրջանակում ամբողջությամբ վերափոխվել են շենքի ներքին տարածքները, իրականացվել են ամրացման և սեյսմակայունության բարձրացման լուրջ աշխատանքներ։

Կենտրոնում արդեն իսկ կահավորվել է 15 ժամանակակից հանդերձարան, ստեղծվել են ուսումնական և վերլուծական հատուկ կենտրոն, մրցավարների սենյակներ, ընդարձակ սպասասրահ, ինչպես նաև մարզումների ու կրթական գործունեության համար անհրաժեշտ այլ ենթակառուցվածքներ։

Նորաբաց մարզաբազայում են մարզվելու «Նոայի» մանկապատանեկան վճարովի և անվճար խմբերում ընդգրկված բոլոր երեխաներն ու պատանիները, ինչպես նաև ակումբի երկրորդ թիմը։

Armsport

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
07:10 Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»