Ներքին Արտաքին 4 ժամ առաջ - 09:11 20-09-2026

ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատանը բացվել է թիվ 8026 ընտրատեղամասը

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը բացվել է թիվ 8026 ընտրատեղամասը, հայտնում են դիվանագիտական ներկայացուցչությունից:

Ռուսաստանի քաղաքացիները ՌԴ Պետդումայի պատգամավորների ընտրություններում կարող են քվեարկել մինչև տեղական ժամանակով 20:00-ը:

Պետդումայի ընտրություններում առաջինը Երևանի ընտրատեղամասում քվեարկել Է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը

Այդպիսով դիվանագետը բացել է տեղամասը, հայտնել է դեսպանատան մամուլի քարտուղար Դմիտրի Դանիլովը:

Հայաստանում երկրորդ ընտրատեղամասը բացվել է ժամը 8:00-ից Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության շենքում:

Սեպտեմբերի 18-ին գերատեսչության աշխատակիցներն այնտեղ անցկացրել են ընտրողների առանձին խմբերի վաղաժամկետ քվեարկություն, որին մասնակցել են ռուսաստանցի սահմանապահներն ու նրանց ընտանիքների անդամները: