Արտաքին 1 ժամ առաջ - 12:58 19-09-2026

Սաուդյան Արաբիան հայտարարել է օդային սպառնալիքի մասին․ Էր Ռիադում պայթյուններ են լսվել

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում սեպտեմբերի 19-ի վաղ առավոտյան պայթյուններ են լսվել այն բանից հետո, երբ երկրի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը նախազգուշացրել է «թշնամական օդային սպառնալիքի» մասին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Associated Press գործակալությունը, արտակարգ իրավիճակի մասին նախազգուշացումներ են տարածվել նաև Սաուդյան Արաբիայի մի շարք այլ շրջաններում։ Էր Ռիադում ահազանգը հնչել է երկու անգամ, որից հետո իշխանությունները հայտարարել են վտանգի վերացման մասին։

Սաուդյան Արաբիայի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը բնակիչներին հորդորել է շարունակել հետևել անվտանգության ցուցումներին, չհավաքվել հնարավոր միջադեպի վայրում և ձեռք չտալ ընկած առարկաներին։

Ծառայության համապատասխան հաղորդագրությունը հրապարակվել է նաև նրա պաշտոնական էջում։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում։