Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 14:36 16-09-2026

Արցախի մշակույթի նախկին նախարարները ՀՀ ԿԳՄՍ նախարարից պահանջում են պաշտպանել հայկական ժառանգությունը

Արցախի Հանրապետության մշակույթի նախկին նախարարները դիմել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին՝ պահանջելով գործուն և հետևողական միջոցներ ձեռնարկել Արցախում հայկական մշակութային ժառանգության պաշտպանության, փաստագրման և միջազգային ներկայացման ուղղությամբ։ Այս մասին հայտնում են Արցախի մշակույթի նախարարությունից։

«Դիմումը պայմանավորված է Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, ինքնության փոփոխման և յուրացման շարունակվող քաղաքականությամբ, ինչպես նաև այդ գործընթացի միջազգային ներկայացման և լեգիտիմացման փորձերով։
Նախկին նախարարները պահանջում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հրապարակային և հստակ գնահատական տալ Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ իրականացվող քաղաքականությանը, ձևավորել դրա մշտադիտարկման և փաստագրման գործուն պետական մեխանիզմներ, ինչպես նաև հայկական ժառանգության պաշտպանության հարցը հետևողականորեն բարձրացնել միջազգային մասնագիտական և միջպետական հարթակներում։

Դիմումը ներառում է նաև Արցախի թանգարանային հավաքածուների պահպանության, դրանց իրավական կարգավիճակի փաստագրման և տեղահանված արցախահայության մշակութային իրավունքների համատեքստում հավաքածուների վերադարձի հարցի միջազգային օրակարգում բարձրացման պահանջը։

Մշակութային ժառանգության պաշտպանությունը չի կարող սահմանափակվել փաստերի արձանագրմամբ։ Այն պահանջում է հստակ պետական դիրքորոշում և գործուն քայլեր»։

Ամենից շատ դիտված

17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են