Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 19:40 15-09-2026

Փոշու ջրվեժ՝ կիսակառույց շենքերից․ ինչ արժե օդը աղտոտելը. Հետք

Լուսինե Մկրտչյանը 6-ամյա որդուն ամիսը մի քանի անգամ տանում է ֆուտբոլի մարզումների։ Նրա նման շատ ծնողներ են ֆուտբոլն ընտրել՝ ապահովելու երեխաների ֆիզիկական ակտիվությունը․ մտածել են՝ կմարզվեն, առողջ կլինեն: Բայց Լուսինեն որդու մարզումներին անհանգիստ ու զայրացած է հետևում՝ աչքը հարևան շինհրապարակից բարձրացող փոշու ամպին։ Գրում է Հետքը:

Ավանում Ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտերից մոտ 300 մետր հեռավորության վրա «ՄԼ Մայնինգ» ընկերությունը բազմաբնակարան շենքեր է կառուցում։ Լուսինեն օրեր առաջ տեսանկարահանել է, թե ինչպես է կիսակառույց շենքերից փոշին ջրվեժի նման ցած թափվում։

«Հերիք չի քամի էր, մի հատ էլ երևում էր, թե ոնց են ներսից էդ ամբողջ աղբը, փոշին ներքև լցնում։ Քամի էլ չլինի, թափում են, տարածվում է։ Երևում է, որ ոչ մի կանոն չի պահպանվում։ Ու ներքևում 5-6 տարեկան երեխեք են պարապում, պատկերացնո՞ւմ եք»,- ասում է Լուսինեն։
Տեսանյութը Լուսինեն ուղարկել է կառուցապատող «ՄԼ Մայնինգին», ասել են՝ փոխանցել են համապատասխան բաժնին, կուսումնասիրեն։ Դրանից հետո էլի եղել է տարածքում, փոփոխություն չի նկատել։

«Բոլորն էլ կփաստեն, որ խայտառակ վիճակ է շինարարական ոլորտում։ Մենք էլ տանը ունենք օդի աղտոտվածությունը չափող սարք, թվերով էլ ենք տեսնում, որ չի համապատասխանում ստանդարտներին»,- պատմում է Լուսինեն։

Ինչպե՞ս պիտի կառուցապատողը կանխի օդի աղտոտումը

Քաղաքը շինարարական փոշուց պաշտպանելու համար Երևանի քաղաքապետարանը կառուցապատողներին պարտադրում է բազմաբնակարան շենքեր կառուցելու ընթացքում օգտագործել փոշեկլանիչ ցանցեր, ջրային թնդանոթներ ու փոշեճնշիչ սարքեր: Շինանյութի տեղափոխումն ու պահպանումը պետք է կազմակերպվի անթափանց թաղանթներով, պահեստավորումը՝ փակ տարածքներում կամ ծածկերով: Մայրաքաղաքի փողոցները չաղտոտելու համար էլ մեքենաները տարածքից պետք է դուրս բերվեն հատուկ մետաղական հարթակի վրա լվանալուց հետո: Արտանետումների ծավալը վերահսկելու համար 2023 թվականի սեպտեմբերից շինհրապարակներում պարտադիր պիտի լինեն նաև օդի որակը դիտարկող սարքեր։

Եթե այս նորմերը չեն պահպանվում, մինչև վերջերս գործող սահմանաչափերով կառուցապատողը տուգանվում էր 70-100 հազար դրամի չափով։ Օգոստոսին, օրինակ, շինհրապարակներում պատշաճ կահավորում չունենալու համար 138 արձանագրություն է կազմվել։ Քաղաքապետարանն ընդունում էր, որ տուգանքի այս չափը համադրելի չէ այն ծախսերի հետ, որ կառուցապատողը պիտի կատարի արտանետումները պակասեցնելու համար։ Ստացվում է՝ տուգանվելն ավելի ձեռնտու էր։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

09:12 Ռուսները սահմանափակում են ՀՀ–ում իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ»
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
09:00 Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ չեն կատարվել իր պայմանները
07:14 Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
14:25 Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Եղոյանի նյարդային ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
15:00 20 մլրդ դրամ Հայկ Սարգսյանի պատճառով չի մտնի պետբյուջե
07:42 ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»
21:18 Բենզինի գնի շոկ. Ռուսաստանի մասնաբաժինը շարունակում է նվազել. որոնք են նոր այլընտրանքները
19:25 Մոսկվայում երեկ սկսվել է «Սպայկա»-ի տնօրենի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը