Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 15:00 15-09-2026

Դուք երիտբոլշևիկներ եք. ունեք նույն թիրախները, ինչ թուրքերը. Վարդանյանը՝ ՔՊ-ականներին

Ձեր ելույթի ընթացքում ինձ թվաց՝ Ձեր սիրտը կկանգնի, «վալերյանկա» եմ բերել, պարո՛ն Եղոյան: Շնորհակալություն ձեր անկեղծության համար, ձեր դիմակները պատռելու համար, որովհետև դուք ինչքան պայքարեք դաշնակցականության և «Դաշնակցության» դեմ, «Դաշնակցություն»-ն այնքան ուժեղանալու է։

Այս մասին Ազգային ժողովում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական Արման Եղոյանի հայտարարությանը, որում նա նշել էր՝ Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը:

«Դուք այս ամբիոնից ունեցաք բառացիորեն և տառացիորեն ֆաշիստական ելույթ։ Այո՛, ինչպես թուրքերն էին ուզում աշխարհում թողնել մեկ հայ, Դուք բառացի նույնը կրկնեցիք, բայց ինչպես թուրքերն իրենց ծրագրում չեն հաջողել, նույնը չեք հաջողելու դուք։
Ես մի տերմին եմ մտածել ձեր համար, որը, կարծում եմ՝ ձեզ ամենալավն է բնութագրում։ Դուք երիտբոլշևիկներ եք, դուք ունեք նույն թիրախները, ինչ երիտթուրքերը և նույն գործիքակազմը՝ ինչ բոլշևիկյան մտածողությունը»,-ասել է Քրիստինե Վարդանյանը:

Ամենից շատ դիտված

17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են