Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 13:52 14-09-2026

Ստեղծել ենք «Այլևս չենք հանդուրժում» ընդդեմ ընտանեկան բռնության շարժման կենտրոն. Աննա Հակոբյան

Ընդդեմ ընտանեկան բռնության շարժումն այնպիսի մասշտաբներ է ստացել, որ այն կենտրոնացված համակարգելու անհրաժեշտություն է առաջացել։

Այդ նպատակով ստեղծել ենք «Այլևս չենք հանդուրժում» ընդդեմ ընտանեկան բռնության շարժման կենտրոն։ Այստեղից այլ կանանց օգնությամբ փորձելու ենք ղեկավարել շարժումը։

Այդ մասին Ֆեյսբուքում տեղադրած տեսանյութում ասել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

«Այս ընթացքում հազարավոր կանայք դիմում են՝ բարձրաձայնելով իրենց հետ տեղի ունեցած անարդարության մասին և փորձում են մեզնից աջակցություն ստանալ։ Մեր ռեսուրսները բավարար չեն ձեզ օգնելու համար, որովհետև ձեր թիվը չափազանց մեծ է։

Ես ձեզ խնդրում եմ անպայման դիմել նաև ձեր ընտրատարածքներից ընտրված պատգամավորներին։ Նրանք կարող են նույնպես այս հարցում ձեզ օգնել։ Իսկ եթե շարունակվի անարդար վերաբերմունքը ձեր հանդեպ, անպայման դիմեք շարժման կենտրոն»,- նշել է նա:

Ընդդեմ ընտանեկան բռնության շարժման կենտրոնի հետ կապ հաստատելու համար պետք է զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով`

041 444 930
041 444 970

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
07:10 Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»