Ներքին 1 ժամ առաջ - 13:07 11-09-2026

Եթե որևէ մեկն ասում է, որ Քյարքին Հայաստանի տարածքի մեջ է, սա նշանակում է պատերազմ հայտարարել. Փաշինյան

Ես կրկնում եմ, որ Քյարքին ու մյուս անկլավները Հայաստանի մաս չեն:

Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Եթե, որևէ մեկն ասում է, որ Քյարքին Հայաստանի տարածքի մեջ է, նշանակում է, որ Հայաստանի տարածքը օրինակ 29,750 քկմ է, սա նշանակում է պատերազմ հայտարարել»,- նշել է նա:

«Երկրորդ հարցն է, թե ինչպես կլուծվի այդ հարցը։ Փաստի արձանագրումը մի բան է, իսկ գետնի վրա լուծումները՝ այլ։ Այս պահին չկա ու չի եղել որևէ պայմանավորվածություն։ Հիմա մեր խնդիրն է՝ այս հարցի շուրջ ստեղծված «նյարդը» վերացնել՝ նորմալ լուծումներ ստանալու համար։ Տեսնում եմ, որ սա հարց է, որի շուրջ կարող է էսկալացիա ձևավորվել, բայց խոսում եմ այս մասին նախապես, որպեսզի չկարողանան»,- ասել է Փաշինյանը։