Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 11:19 11-09-2026

Հայաստանի ՊՆ ներկայացուցիչներն այցելել են Հնդկաստանի ավիաբազաներից մեկը

Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչներն այցելել են Հնդկաստանի ավիաբազաներից մեկը: Այս մասին հայտնում են հնդկական ՌՕՈւ մամուլի ծառայությունից:

Գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի տեղակալ Ալեքսանդր Ցականյանի գլխավորած պատվիրակությունը ծանոթացել է ավիատեխնիկայի շահագործման և տեխնիկական սպասարկման համար նախատեսված օբյեկտներին:

Հնդկական կողմը հայտարարում է, որ այցը միտված է ռազմական համագործակցության ամրապնդմանը, փորձի փոխանակմանը և օպերատիվ համախմբմանը:

Դեռևս անցյալ տարի հնդկական ԶԼՄ-ներում հրապարակումներ եղան այն մասին, որ Երևանը մտադիր է Նյու Դելիից գնել մի քանի միավոր Սու-30 ՄԿ կործանիչներ: Սակայն ավելի ուշ նախարար Պապիկյանը հերքեց այդ տեղեկությունները։