Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն այսպես է արձագանքել Մեծամորի ատոմակայանի «անվտանգության սպառնալիքի» և դրա ապագա փակման վերաբերյալ Ալիևի հայտարարությանը։
Կայանի ղեկավարը լրագրողներին ասել է, որ աշխարհում չկա որևէ ատոմակայան, որտեղ 153 օրվա ընթացքում իրականացված լինեին արդիականացման 20 խոշոր միջոցառումներ։
Մարտիրոսյանը վերջերս այցելել է եվրոպական երկրներից մեկի ատոմակայան, որտեղ նրան հայտնել են, որ նույն ծավալի աշխատանքների իրականացման համար իրենցից կպահանջվեր 6 տարի։
Նա համոզված է, որ իրականացված աշխատանքը բարձր գնահատականի կարժանանա ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչների հերթական այցելությունների ընթացքում։