Ուղիղ եթեր
Ներքին 15 րոպե առաջ - 15:28 03-09-2026

ԱԽ քարտուղարն ու Կատարի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության դեսպան Մանսուր Աբդալլահ Ալ-Սուլայտինին։ Հանդիպմանը կարեւորվել է երկկողմ փոխգործակցության շարունակական խորացումը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով։ Այս մասին տեղեկանում ենք ԱԽ քարտուղարությունից։

Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային զարգացումներին եւ երկկողմ հետաքրքրության այլ հարցերի։