Ներքին 19 րոպե առաջ - 22:00 01-09-2026

«Գազպրոմ֊Արմենիա»-ում ևս շատ են սիրում գնումներ

Հայաստանի ամենից կարևոր ենթակառուցվածներից մեկը «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունն է, որտեղ ևս սիրում են գնումների գործընթացը։

Ավելին` ուսումնասիրելով գնումների փաստաթղթերը` հասկանալի է դառնում, թե ինչու են այդքան շատ ու արագ միլիոնատեր դառնում այս ընկերությունում։

Ընթերցողի դատին ներկայացնենք ընդամենը 2 թարմ պայմանագիր, որից պարզ կլինի։

Առաջին դեպքը հետևյալն է. ինչ֊որ ծառայության դիմաց (փաստաթուղթը կցվում է) 26 միլիոն 767.8 հազար դրամ է փոխանցվել «Կորպորատիվ տեխնոլոգիական կապի միջոցների և համակարգերի շահագործում և սպասարկում» ՍՊԸ֊ին, որի հիմնադիրը հենց ինքը «Գազպրոմ֊Արմենիա» ՓԲԸ֊ն է։

Երկրորդ օրինակը «Դավվի» ՍՊԸ֊ն է, որի հետ կնքվել է 4 միլիոն դրամի պայմանագիր այն դեպքում, երբ այս ՍՊԸ֊ն գրանցվել է 2026 թվականի հունիսի 19֊ին, այսինքն` կարելի է ասել` աշխատանքային փորձառությունը զրո է։

Եթե հայրենի իշխանությունները սպասում են, որ Ալեքսեյ Միլլերը ևս աջակցություն հայտնի Հայ առաքելական եկեղեցուն, որ վայրկյաններ անց սկսեն ուսումնասիրել «Գազպրոմ֊Արմենիա» ՓԲԸ֊ի գնումները, կարող է երկար սպասեն. Միլլերը ռուս ուղղափառ հավատքի հետևորդ է։


Ամենից շատ դիտված

09:00 ՌԴ քաղաքացի է հայտնվել Վահագն Ալեքսանյանի տանը
23:36 Հայաստանը և Ռուսաստանը դաշնակիցներ են․ Միրզոյան
12:07 Փեզեշքիանի հետ հանդիպմանն Ալիևը առաջարկել է խմել Քարվաճառում արտադրված հանքային ջուր
13:33 Աերացիայի տները չեն ապամոնտաժվի․ իշխանություններն ու բնակիչները համաձայնության են եկել
09:10 Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում. «Հրապարակ»
21:17 Ինչպես է ԱԱԾ-ն ցավերից ոռնացող մարդուն տանում դատարան․ իրավապաշտպան
08:42 Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել. «Հրապարակ»
20:32 Առողջապահական «թակարդ»․ ինչու է նախարարությունը հիվանդանոցներից հետ պահանջում փոխանցած գումարը
15:00 Ապահովագրման փողերը հետ են ուզում. բժիշկները վախեցած են
14:18 Հայաստանը գնում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ միջպետական հարաբերությունների կառուցման ճանապարհով. Փաշինյան