Ներքին 42 րոպե առաջ - 21:02 31-08-2026

Ընտրվել է մի կազմակերպություն, սակայն պայմանագիրը կնքվել է ուրիշի հետ

Պետական գնումների գործընթացում եզակի դեպք է արձանագրվել, որը ևս կարծում ենք իրավապահների կողմից «չի նկատվելու»։

Ստորև ներկայացվող փաստաթղթերի համաձայն «Օրենսդրության զարգացման հիմնադրամը» սուրճի հյուրասիրությամբ մեկօրյա ինչ֊որ միջոցառման նպատակով նախաձեռնել է գնման ընթացակարգ, որտեղ պետք է ծախսվի 1 միլիոն 175 հազար դրամ։

Գումարը վսատահաբար աստղաբաշխական է։ Սակայն հարցը անգամ գումարը չէ, քանի որ ինչպես համոզվում ենք Oragir.News-ի վերջին հրապարակումներից, ողջ պետական ապարատն իր սուրճը, զուգարանի թուղթը և նեղ անձնական այլ պարագաները ևս կորզում է պետական բյուջեից։

Այստեղ հարցը նա է, որ ընտրվել է որպես հաղթող «Արմենիա հյուրանոցային համալիր» ՓԲԸ֊ն 486 հազար դրամով, սակայն պայմանագիրը կնքվել է (գումարը` 1 միլիոն 175 հազար դրամը դուրս է գրվում) «Գոլդեն փելիս հյուրանոց» ՍՊԸ֊ի անունով։

Ի դեպ անվանումը չշփոթել իշխանական օլիգարխ Նարեկ Նալբանդյանին անցած` Ծաղկաձորի համանուն հյուրանոցի հետ։ Նշվածը գտնվում է Ազատության 2/2 հասցեում և այլ սեփականատեր ունի։






Ամենից շատ դիտված