Ներքին 54 րոպե առաջ - 20:50 31-08-2026

Անդրադարձ է կատարվել «Խաղաղության խաչմերուկ»-ի իրականացման շնորհիվ բացվող հնարավորություններին

ՀՀ տնտեսական զարգացման առաջնահերթություններին նվիրված քննարկումների շարքում բանախոսությամբ հանդես է եկել «Modex» խորհրդատվական ընկերության տնօրեն Հայկազ Ֆանյանը՝ ներկայացնելով ՀՀ արտահանման ռազմավարությունը: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ-ից։

Անդրադարձ է կատարվել Հայաստանի արտահանման ներկայիս կառուցվածքին, արտահանման ներուժի զարգացման հնարավորություններին, ինչպես նաև հայկական արտադրանքի համար նոր շուկաների հասանելիության ընդլայնման հեռանկարներին:

Բանախոսությանը հաջորդել է մտքերի փոխանակում: Քննարկվել են արտահանման խթանմանն ուղղված հիմնական մոտեցումները և այդ համատեքստում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների հնարավոր քայլերը:
Քննարկումները շարունակվել են համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ տեսակապի ձևաչափով։

Անդրադարձ է կատարվել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացման շնորհիվ բացվող տնտեսական հնարավորություններին, տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացման հեռանկարների և տրանսպորտային կապերի ընդլայնման ներուժին, ինչպես նաև համաշխարհային բանկի կողմից իրականացվող համապատասխան հետազոտությանը:

Ամենից շատ դիտված