Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 16:17 31-08-2026

Ոստիկանությունը արագ արձագանքեց․ տեսանյութից ժամեր անց դրիֆտ անող վարորդները հայտնաբերվել են

Ժամեր առաջ Oragir.News-ը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում էր, թե ինչպես են մի քանի ավտոմեքենաների վարորդներ Սասունցի Դավիթ կայարանի հարակից տարածքում, մարդաշատ վայրում դրիֆտ անում։

Oragir.News-ի հրապարակած տեսանյութից ժամեր անց ոստիկանությունը արագ արձագանքել է դեպքին։

Նույն վայրում մարդաշատ տարածքում դրիֆտ անող վարորդները հայտնաբերվել են, նրանց ավտոմեքենաները տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք։