Ներքին 1 ժամ առաջ - 16:46 30-08-2026

ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն խորը ցավով տեղեկացնում է, որ այսօր՝ օգոստոսի 30-ին, ժամը 14:00-ի սահմաններում, Ընկերության բացահանքի տարածքում տեղի է ունեցել մահվան ելքով պատահար։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը մահացել է։

Դեպքի մասին անմիջապես տեղեկացվել են իրավասու պետական մարմինները։ Դեպքի հանգամանքներն ու պատճառները քննվում են։

ԶՊՄԿ-ն, իրավասու մարմինների իրականացվող քննությանը զուգահեռ, կանցկացնի նաև ներքին հետաքննություն՝ պատահարի պատճառներն ու հանգամանքները պարզելու նպատակով։

Ընկերությունն իր խորին ցավակցությունն է հայտնում մահացած աշխատակցի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին։

Ընկերությունը իր բոլոր աշխատակիցներին և կապալառուներին խստագույնս հորդորում է պահպանել անվտանգության բոլոր կանոնները։

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
18:04 Նախագահ Խաչատուրյանը կորցրե՞լ է հիշողությունը, թե՞ աչքերը փակ են
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
23:00 Կոյուղաջրերը լցվում են նկուղները. Գյումրիի բազմաբնակարան շենքում անելանելի դրություն է
21:45 Սաղ տունը ջրի մեջ կորել էր, երեխեքը գետինն են քնել. գյումրեցի
21:01 Հայաստանի նախագահին դրոշ չեն ծախում
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
09:19 Ինչպես Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ Սարիբեկ Մարտիրոսյանը փրկեց փոքրիկ աղջկան
19:08 Պատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներին
09:52 60-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր