Ներքին 1 ամիս առաջ - 18:50 28-08-2026

Ֆասթ Բանկը խաղարկում  է 5 հատ iPad

Ֆասթ Բանկը խաղարկում է 5 հատ iPad A16, 128 GB Wi Fi մրցանակը։ Ֆասթ Բանկի բոլոր քարտապանները՝ անկախ քարտատեսակից, մինչև սեպտեմբերի 30-ը գնումներ կատարելով Yerevan Mall-ի վաճառակետերից՝ հնարավորություն ունեն շահել 5 iPad-ներից մեկը և մինչև սեպտեմբերի 7-ը՝ նաև ստանալ Բանկի պատրաստած 500 նվերներից մեկը։

Ֆասթ Բանկի խաղարկությանը կարող են մասնակցել բոլոր այն քարտապանները, որոնք վերը նշված ժամանակահատվածում Yerevan Mall-ի վաճառակետերից կկատարեն հանրագումարային 30,000 ՀՀ դրամի անկանխիկ գնումներ։ Հավելենք նաև, որ յուրաքանչյուր քարտապան՝ անկախ քարտերի քանակից, կարող է ստանալ մասնակցության միայն մեկ կոդ, որը կուղարկվի արշավի ավարտից հետո։ Խաղարկությունն ամփոփվելու է Ֆասթ Բանկի Youtube-յան էջում, օրը և ժամը կհրապարակվեն Բանկի պաշտոնական սոցիալական հարթակներում (FB, Insta, LI)։

Ֆասթ Բանկի քարտապանները, ինչպես նշվել է, հնարավորություն ունեն նաև ստանալ Բանկի պատրաստած 500 նվերներից մեկը։ Գնումներից հետո քարտապաններն առնվազն 30,000 ՀՀ դրամի անկանխիկ գնումները հավաստող կտրոնով կարող են մոտենալ Yerevan Mall-ում տեղեկատվական տաղավարին կից տեղակայված Ֆասթի բրենդավորված կետ և ստանալ նվերային փաթեթ, որը ներառում է Ֆասթի բրենդավորված դպրոցական պայուսակ և գրենական պիտույքների հավաքածու։ Հավելենք նաև, որ նվերների քանակը սահմանափակ է և տրամադրվում են ըստ հերթականության՝ մինչև դրանց սպառումը։

Մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։

Ֆասթ Բանկը շարունակաբար ընդլայնում է իր ծառայությունների շրջանակը՝ առաջարկելով 24/7 արագ, հարմարավետ և անվտանգ ֆինանսական լուծումներ Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
20:22 Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում. Նեթանյահու
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել