Ներքին 1 ամիս առաջ - 13:28 28-08-2026

Կաթողիկոսի դեմ հարուցված քրեական գործի հարցով «ՀայաՔվե»-ն դիմել է միջազգային կառույցներին

«Հայաքվե»-ն դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին, ՄԱԿ-ին և միջազգային կազմակերպություններին

«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին, ՄԱԿ-ին, ՄԱԿ-ի կրոնի և դավանանքի ազատության հարցերով հատուկ զեկուցողին և միջազգային կառույցներին՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին կյանքին և կանոնական ինքնակառավարմանը Հայաստանի Հանրապետության դե ֆակտո իշխանության պետական միջամտության վերաբերյալ։

Առանձնահատուկ ուշադրություն ենք հրավիրել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի վեց եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների նկատմամբ հարուցված քրեական գործին և այսօր՝ օգոստոսի 28-ին, նշանակված նախնական դատական նիստին։

ՀՀ Սահմանադրության 17-րդ և 18-րդ հոդվածները երաշխավորում են կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը, պետությունից դրանց անջատությունը և ճանաչում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակույթի և ինքնության պահպանման գործում։ Հետևաբար պետությունը չի կարող Եկեղեցու ներքին, հոգևոր և կանոնական կյանքին վերաբերող դատական ակտը դարձնել աշխարհիկ պետության կողմից քրեական հետապնդման հիմք։

Միջազգային կառույցներին կոչ ենք արել ուշադրության կենտրոնում պահել այս գործընթացը, գնահատել այն կրոնի կամ դավանանքի ազատության, Եկեղեցու ինստիտուցիոնալ ինքնավարության և իրավունքի գերակայության միջազգային չափանիշների շրջանակում և ապահովել անկախ միջազգային դիտարկում։

Մենք՝ որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդներ և ՀՀ քաղաքացիներ, կանգնած ենք Հայաստանի Հանրապետության օրինականության, սահմանադրական կարգի, կրոնի ազատության և մեր ազգային Եկեղեցու ինքնավարության պաշտպանության կողքին։
Սա ոչ միայն կրոնական, այլև սահմանադրաիրավական և ազգային պատասխանատվության հարց է։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա