Ներքին Տեսանյութ 1 ժամ առաջ - 20:50 27-08-2026

Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան

Սիրելի և հարգելի «Ուժեղ Հայաստան» խմբակցություն, անկեղծ որ ասեմ, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ:

Այս մասին ԱԺ արտահերթ նիստում նշեց ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը:

«Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, ժողովուրդ ջան, չի կարելի էլի, անկեղծ բան եմ ասում: Ի՞նչ արժի էդ մի հատ կոմբայնը: Գինը ասեք, ինչքա՞ն ա էդ կոմբայնի: Ձեր ցավը տանեմ, միլիարդների մեջ մի հատ կոմբայն եք առել, էդ կոմբայնը ես ու Ռուբինյանը առնեինք մեր աշխատավարձով, հասկացանք, մեծ բան կլիներ, էդքան միլիարդի մեջ մի հատ կոմբայն եք առել»,- նշել է նա:

Նա հարց բարձրացրեց, թե ինչու կոմբայնը համայնքին չեն նվիրել, փոխարենը գրանցել են իրենց հետ փոխկապակցված ինչ-որ ՀԿ-ի վրա, որը չի կարողանում կոմբայնն օգտագործել, իսկ դրա համար մեղադրում են իշխանությանը, թե թույլ չի տալիս այն օգտագործել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված