Ներքին Տեսանյութ 56 րոպե առաջ - 20:20 27-08-2026

Տաղանդը և բարեկեցությունը «քացու տակ են քցվել» այս իշխանության կողմից. Գառնիկ Դավթյան

Կառավարության ծրագրում՝ մարդկանին կապիտալ և բարեկեցության բաժնում, մի կարևոր ձևակերպում կա, որի մեջբերումն ուզում եմ անել:

Այս մասին ԱԺ արտահերթ նիստում նշեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավոր Գառնիկ Դավթյանը:

«Տաղանդի բացահայտում, որի իրացմամբ մարդն արժանապատիվ ու բարեկեցիկ կյանք կկառուցի: 2018-2026 թթ. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կառավարման ժամանակահատվածում տաղանդը և բարեկեցությունը, ներողություն եմ խնդրում ձևակերպման համար, «քացու տակ են քցվել» այս իշխանության կողմից: Հայաստանի Հանրապետությունում ինչքան տաղանդավոր մարդիկ կան, ովքեր փորձել են սուր քննադատության ենթարկել այսօրվա իշխանությանը, կամ գործից են ազատվել, կամ քրեական հետապնդման են ենթարկվել: Որպես օրինակ պրոֆեսոր Արմեն Չարչյանը, Արփինե Սողոյանը, Գագիկ Ղազինյանը»,- նշել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված