Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տանում է նոր զիջումների, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։
Իսկ այս ֆոնին, նրա խոսքով, պետք է վախի մթնոլորտ ստեղծել, մեկուսացնել հիմնական քաղաքական ընդդիմադիրներին։
«Քաղաքական հետապնդումները նոր զիջումների համար է, որ արվում է»,- հավելեց նա։
Աննա Գրիգորյանը Սասուն Միքայելյանին ասաց՝ ես Աննան եմ, բայց ոչ Վարդապետյան, բա 8 տարում բացահայտեիք Հոկտեմբերի 27-ը․ «Սասո՛ւն Միքայելյան, էլի Հոկտեմբերի 27-ից ու Քոչարյանից եք խոսում, Արցախին էլ ասում եք՝ էն տարածքը»։