Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 09:51 27-08-2026

ՀՀ-ի և համայնքների տիրապետմանն է վերադարձվել շուրջ 304 միլիարդ 182 միլիոն դրամի գույք․ Դատախազություն

Ապօրինի ծագման գույքի վերաբերյալ Oragir.Newsանդրադարձից հետո, Դատախազությունը տվայլներ տրամադրեց, ըստ որի․

Դատախազությունում ամփոփվել են 2018 թվականից մինչև 2026 թվականի առաջին կիսամյակը ներառյալ՝ քրեական վարույթներով, դատարաններում ավարտված գործերով, պետական և համայնքային շահերի պաշտպանության հայցերով ու հաշտություններով, դատախազական ներգործության միջոցներով, իսկ 2023 թվականից՝ նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործիքակազմի կիրառման արդյունքում, Հայաստանի Հանրապետության և համայնքների սեփականությանը կամ տիրապետմանը վերադարձված գույքերի ու դրամական միջոցների տվյալները:

Համաձայն այդ ցուցանիշների՝ 2018 թվականից մինչև 2026 թվականի առաջին կիսամյակը ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության և համայնքների սեփականությանը կամ տիրապետմանն է վերադարձվել շուրջ 304 միլիարդ 182 միլիոն դրամի (շուրջ 833 միլիոն ԱՄՆ դոլարի) գույք և դրամական միջոց, որից 67.5%-ը կամ շուրջ 205 միլիարդ 450 միլիոն դրամի (շուրջ 562 միլիոն ԱՄՆ դոլարի) գույքն ու դրամական միջոցը՝ 2023 թվականի հունվարի 1-ից մինչ 2026 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում: