Բարեբախտաբար, ապօրինի ծագման գույքերի հաշվառումը տեղի է ունենում մի քանի գերատեսչությունում, ինչի արդյունքում սուտը չի կարողանում երկար թևածել հասարակության փխրուն մտքում։
Այսպես, օգոստոսի 14֊ով թվագրված ստորև ներկայացվող փաստաթղթով կոպեկ առ կոպեկ ներկայացվում է, թե 2023֊2026թթ ընթացքում ի՞նչ է պետությունը ստացել ապօրինի ծագման գույքերից և փոխանցել պետգույքի կառավարման վարչություն։
Եթե կարճ ասելու լինենք, ոչինչ էլ չի վերադարձվել։
Մինչդեռ Փաշինյանը, գլխավոր դատախազը և այլ պաշտոնյաներ ժողովրդին հրամցնում են բոլորովին այլ թվեր, որոնք իբր արտահայտվում են միլիարդներով։

Դատախազությունը կապ հաստատեց Oragir.News-ի հետ և տվյալներ տրամադրեց, որոնց կարող եք ծանոթանալ
այստեղ։