Հակակոռուպցիոն դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը։ Փաստաբան Արամ Օրբելյանի կարծիքով՝ դատարանն ուզում է կալանք կիրառել ՀՀ 2-րդ նախագահի նկատմամբ։
«Ամեն գնով ցանկանում են Ռոբերտ Քոչարյանին տանել կալանքի»,- լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Օրբելյանը։
«Տարբեր հողերի մասին է խոսքը, որոնք վաճառվել են ինչ–որ ընկերությունների, պարոն Քոչարյանը դրանց մեծ մասի մասին ընդհանրապես տեղյակ չի եղել»,- ասել է փաստաբանը խոսելով Քոչարյանին ներկայցված մեղադրանքների մասին։
Փաստաբանը լրագրողներին տեղեկացրեց նաև, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը տեղի կունենա ժամը 20։30-ին: Դատավորը Սարգիս Դադոյանն է։