ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի թեկնածու Հարություն Հարությունյանն ընտրվել է նախագահի պաշտոնում:
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը տվել է բավարար թվով ձայներ, որպեսզի ընդդիմության նախագահի թեկնածուն անցնի:
Հիշեցնենք, որ առաջին անգամ այս պաշտոնում «Ուժեղ Հայաստանը» առաջադրել էր Արեգա Հովսեփյանի թեկնածությունը, սակայն վերջինիս չէին ընտրել:
Նշենք, որ այս հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը ընտրության արդյունքում տրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը, թեկնածուն` պատգամավոր Սոնա Ղազարյանն է: