Ներքին Տեսանյութ 1 ժամ առաջ - 22:59 24-08-2026

Ես աշխատող կնիկ եմ, բայց տղայիս դարդից ինձ տվել եմ խմիչքի. փողոցում գիշերող կինը դիմել է Փաշինյանին

Երևանի փողոցներում հաճախ ենք հանդիպում անօթևան մարդկանց, որոնք գիշերում են բաց երկնքի տակ: Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է Երևանի փողոցներից մեկում՝ նստարանին գիշերող կնոջ, փորձել իմանալ նրա պատմությունը:

Մեզ հետ զրույցում կինը պատմել է, որ արդեն շուրջ 6 ամիս է՝ գիշերում է փողոցներում, իսկ իր ուզածը չնչին բան է՝ գոնե հնարավորություն ունենա լողանալու, ուժ հավաքելու և կրկին աշխատելու:

«Մենք վարձով էինք ապրում, տղայիս դարդից եմ հայտնվել էստեղ: Ես իրա դարդից ինձ տվել եմ խմիչքի, բա կարելի ա՞, էս տարիքին, ես աշխատող կնիկ, սաղ կյանքս աշխատել եմ, ափսոս տունս ծախեցի իրա համար, որ իրա համար տուն առնեմ ու ընգա սենց կրակի մեջ: Բա ես ումը դիմեմ, ինձ Աստված ա պահում: Գոնե լողանամ, ուժ հավաքեմ, մի երկու կոպեկ աշխատեմ»,- նշել է կինը:

Հարցին՝ արդյոք օգնության համար դիմել է պատկան մարմիններին, կինը պատասխանել է, որ դիմել է անմիջապես Նիկոլ Փաշինյանին, դիմում է գրել, ինչին ի պատասխան ասել են՝ մեկ ամիս պետք է սպասի. «Այսինքն՝ էլի 1 ամիս էստեղ գիշերեմ»:

Կինը քննադատել է Նիկոլ Փաշինյանին՝ ասելով, որ չի վախենում նրանից. «Հլը տեսեք՝ ինչքան մարդ ա դուրսը քնում: Այսինքն՝ դժվարը ընտրվելն է՞ր, բա քո ժողովուրդը կոտորվում են: Ինքն անցավ իրա պաշտոնին, պրծա՞վ: Ես չեմ վախենում իրանից, թող լսի ու իմանա, որ ես եմ ասել: Խի ճիշտ խոսացողին տանում են, պադվալում փակո՞ւմ»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
13:02 Մեր պրոբլեմը գիտե՞ք որն է, որ Քյարքիին ասում ենք Տիգրանաշեն․ Նիկոլ Փաշինյան
09:30 Պապիկյանը հրաժարական կտար` մեծ վարկեր չունենար
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
10:08 Չորրորդ Հանրապետությունը հիմնադրված է․Ղարաբաղյան հակամարտությունը թակարդ է