Ներքին 41 րոպե առաջ - 18:47 23-08-2026

Ստեփանավանում հրշեջ-փրկարարները մարել են վագոն-տնակում բռնկված հրդեհը՝ դուրս բերելով քաղաքացու մարմին

Երեկ՝ օգոստոսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասում՝ Բաղրամյան փողոցի վերջնամասում, վագոն-տնակ է այրվում, և նախնական տեղեկություններով՝ ներսում մարդ կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի և ջոկատի հրամանատարի տեղակալ Ատոմ Զուրաբյանի գլխավորությամբ։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված