Ներքին 1 ամիս առաջ - 18:58 21-08-2026

ԵՊՀ-ն օգնում է ռուսներին շրջանցել արևմտյան պատժամիջոցնե՞րը․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը գրում է․

«ԵՊՀ-ն օգնում է ռուսներին շրջանցել արևմտյան պատժամիջոցնե՞րը:

Մինչև 2022 թվականը ռուսական համալսարաններն ու գիտական կենտրոնները մասնակցում էին եվրոպական դրամաշնորհային ծրագրերին։

2022 թվականի մարտին Եվրոպական հանձնաժողովը դադարեցրեց Ռուսաստանի կազմակերպությունների հետ համագործակցությունը հետազոտությունների և նորարարության ոլորտում․ նոր պայմանագրեր այլևս չէին կնքվում, իսկ արդեն գործող պայմանագրերով ռուսական կազմակերպություններին նախատեսված վճարումները կասեցվեցին։

Ավելին` արդեն 2022 թվականի ապրիլին ԵՄ-ն դադարեցրեց ռուսական պետական և պետության հետ փոխկապակցված կազմակերպությունների մասնակցությունը բոլոր գործող դրամաշնորհային ծրագրերին:

Ինչ-որ ժամանակ անց, ենթադրաբար` իջեցված քաղաքական պատվերի շրջանակներում, ԵՊՀ-ն որոշեց օգնել ռուսներին: Ըստ այդմ, ԵՊՀ-ի հետ որևէ կապ չունեցող ռուսաստանցիներն ընդգրկվում են ԵՊՀ-ի անվամբ դրամաշնորհային ծրագրերի մեջ: Օրինակ` ռուս գիտնական Լ.Ս-ն ստացել է շուրջ 45 000, իսկ ռուս սկսնակ գիտնական Ն.Մ-ն ընդհանուր 39 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Հետաքրքիրն այն է, որ ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ն «թունդ արևմտամետի» համբավ ունի (էլ չխոսամ վերջինիս «ուլտրաարևմտամետ» թիմի մասին):

Ի դեպ, Հայաստանում ԵՊՀ-ն ռուսներին արևմտյան պատժամիջոցներից խուսափելու գործում օգնող միակ կառույցը չէ: Հայաստանը` հայկական բանկերի գլխավորությամբ, այդ գործում աշխարհի առաջատարներից մեկն է:

Հիշեք այս պատմությունը, երբ օրվա իշխանությունը խոսում է ԵՄ-ի մասին:

Նկարում` ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ն և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար (U.S. Embassy Yerevan) Դեյվիդ Ալենը»:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան