Ներքին 1 ամիս առաջ - 12:49 21-08-2026

Տիգրանաշենում մարդիկ ունեն ՀՀ իրավասու մարմինների կողմից տրված փաստաթղթեր. Գոհար Մելոյան

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը գրել է.
«Տիգրանաշեն՝ ՀՀ գյուղ, թե՞ անկլավ(տեսանյութը՝ նախընտրական շրջանում էի պատրաստել)։

«ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքի համաձայն՝ Տիգրանաշենը Հայաստանի Հանրապետության գյուղերից է՝ Արարատ մարզի Արարատ համայնքի մաս։

Անգամ 2021 թվականի վերոնշյալ օրենքի այս իշխանության կողմից կատարված փոփոխություններով՝ Տիգրանաշենը որպես բնակավայր ներառվել է Արարատ խոշորացված համայնքի կազմում։ Այսինքն՝ այս իշխանությունն օրենսդրորեն ճանաչել է Տիգրանաշենը որպես Հայաստանի Հանրապետության տարածքի անբաժանելի մաս։

Այս հունիսի 7-ին Տիգրանաշենում՝ որպես ՀՀ տարածք, կազմակերպվել են ընտրություններ եւ տեղակայված է եղել 13/50 ընտրատեղամատը։ Տիգրանաշենում մարդիկ ունեն ՀՀ իրավասու մարմինների կողմից տրված փաստաթղթեր, օրինակ՝ սեփականության վկայագրեր։

ՀՀ Սահմանադրության 205-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով։ Հետևաբար, առանց համապետական հանրաքվեի, Տիգրանաշենը չի կարող փոխանցվել Ադրբեջանին։ Այդ հարցով պետք է անցկացվի համապետական հանրաքվե, որի մասնակիցների մեծամասնությունը պետք է կողմ արտահայտվի տարածքի փոխանցմանը։ Առանց դրա՝ Տիգրանաշենի հանձնումը հանդիսանում է հակաիրավական ու հակասահմանադրական»։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո