Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 13:59 19-08-2026

Սա խոշտանգում է թե՛ Արեգնազի, թե՛ նրա դստեր համար. Նաիրա Զոհրաբյան

Այն, ինչ այսօր տեղի է ունենում Արեգնազ Մանուկյանի նկատմամբ, աննախադեպ ճնշում է և իրական խոշտանգում ինչպես նրա, այնպես էլ նրա երեխայի ու ամբողջ ընտանիքի համար։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին, բողոքի ցույցի ժամանակ հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը և ներկաներին հիշեցրեց նման մի դեպք։

«Շատ տարիներ առաջ Ստրասբուրգում, երբ ես Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահն էի և ԵԽԽՎ-ում պատվիրակության անդամ, քննարկվում էր Լիտվայից մի դեպք, երբ կնոջը ձերբակալել էին քաղաքական գործով և մեկ շաբաթ չէին թույլատրել տեսակցել անչափահաս երեխայի հետ։ Երբ նրան բերել էին քաղաքական հանձնաժողովի նիստին, բոլորը ոտքի էին կանգնել և ծափահարում էին նրան, իսկ եվրոպական կառույցներն անմիջապես խիստ բանաձևեր էին ընդունել միայն այն պատճառով, որ երեխային մեկ շաբաթ թույլ չէին տվել տեսնել մորը։

Իսկ Արեգնազի հետ ի՞նչ են անում։ Թքած ունեն Քրեական դատավարության օրենսգրքի վրա՝ արել են ամեն ինչ, որպեսզի նրան պահեն լիակատար մեկուսացման մեջ», - հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը։

Նշենք, որ մի շարք կուսակցությունների ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ, հասարակական գործիչներ, քաղաքացիներ այսօր բողոքի ցույց են կազմակերպել ԵՄ գրասենյակի դիմաց, պահանջելով ազատ արձակել Արեգնազ Մանումյանին և բոլոր քաղբանտարկյալներին։

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
21:30 Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
16:21 Նոր Հաճընում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կա երկու զոհ, մեկ վիրավոր