Ուղիղ եթեր
Ներքին 57 րոպե առաջ - 17:02 18-08-2026

Ներքին Չարբախից դեպի Դարակերտ ճանապարհահատվածը փակ կլինի

Տ-2-3, Ներքին Չարբախ-Դարակերտ-Հ-13 (Դաշտավան) ճանապարհի կմ0+000-կմ2+200 հատվածի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 20-ին և 21-ին՝ ժամը 09.00-ից մինչև 19.00, փակ է լինելու Ներքին Չարբախից դեպի Դարակերտ բնակավայր տանող ճանապարհահատվածը։

Ճանապարհային դեպարտամենտից որպես այլընտրանքային երթուղի առաջարկում են Նորաբաց բնակավայրից դեպի Հ-13 ճանապարհը։