Ուղիղ եթեր
Ներքին Արտաքին 1 ժամ առաջ - 16:35 17-08-2026

Վրաստանը բավարարել է Հայաստանի միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններին

Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձ Կ.Հ.-ն, ով մեղադրվում է քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից կտրող-ծակող առարկա ձեռք բերելու և կրելու, կալանավորված անձի կողմից փախուստի և պետական սահմանն ապօրինի հատելու համար` հանձնվել է Հայաստանի իրավասու մարմիններին: Այս մասին հայտնում են Դատախազությունից:

Գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Կ.Հ.-ի տեղափոխումը Երևան: