Նույնականացման քարտերի պահանջարկն աճել է, ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։
Նրա խոսքով՝ դա պայմանավորված է հայտարարագրման պահանջով. «Այս տարվա առաջին կիսամյակում մոտ 160․000 նույնականացման քարտ ենք տպագրել, մինչդեռ, օրինակ, 2024-ին ամբողջ տարվա ընթացքում էինք այդքան տպագրել»։