Ներքին 56 րոպե առաջ - 23:36 13-08-2026

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում

Օգոստոսի 17-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Արաբկիր վարչական շրջանի Շահսուվարյան փողոցում: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

«Մասնավորապես` Մամիկոնյանց – Շահսուվարյան փողոցների խաչմերուկից մինչև Կոմիտասի պողոտա – Շահսուվարյան փողոցի խաչմերուկ երթևեկությունը կկազմակերպվի միակողմ»,- ասված է հաղորդագրությունում: