Գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել` Միքայել Սրբազանի գործով
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2026 թվականի հունիսի 25-ի որոշման դեմ։
Գլխավոր դատախազը համաձայն չէ Վերաքննիչ քրեական դատարանի որոշման հետ և Վճռաբեկ դատարանից խնդրել է այն բեկանել։
Այս մասին տեղեկացնում է Աջապահյանի պաշտպանների թիմը։
Հիշեցնենք` հունիսի 25-ի որոշմամբ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի տնային կալանքը վերացվեց։