Ներքին 1 ժամ առաջ - 20:39 13-08-2026

Պայթյnւն է տեղի ունեցել Իտալիայի Կոլեֆերո քաղաքում գտնվող զինшմթերքի գործարանում

Իտալիայի մայրաքաղաք Հռոմի մերձակայքում գտնվող զինամթերքի արտադրության գործարանում հրդեհ է բռնկվել, որին հաջորդել է ուժեղ պայթյուն։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ANSA գործակալությանը, միջադեպը տեղի է ունեցել Կոլեֆերո քաղաքի նախկին «Simmel Difesa» գործարանում, որը ներկայում պատկանում է «KNDS Ammo Italy» ընկերությանը։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ հրդեհն ու դրան հաջորդած պայթյունը տեղի են ունեցել վառոդի մամլման արտադրամասում։ Դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարների մի քանի ստորաբաժանումներ։

Փրկարարական ծառայությունների տվյալներով՝ տուժածներ չկան։ Հրդեհն ու պայթյունը ընդգրկել են պայթուցիկ նյութերի և զինամթերքի արտադրության ու պահպանման գոտիներից մեկը։

«KNDS Ammo Italy»-ն արտադրում է միջին և խոշոր տրամաչափի զինամթերք ցամաքային և ռազմածովային ուժերի համար, ինչպես նաև պինդ վառելիք՝ հրթիռատիեզերական կրիչների համար։