Ուղիղ եթեր
Ներքին 55 րոպե առաջ - 15:14 13-08-2026

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Օգոստոսի 13-ին ՊՆ N զորամասի զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից: Իրավապահ կառույցից նաև հայտնում են, որ կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ:

Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ օգոստոսի 13-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր զինծառայող է մահացել։