Ներքին 2 ամիս առաջ - 16:19 11-08-2026

Եթե ուզում եք արտահանողների խնդիրները ԵԱՏՄ-ում լուծել, ինչո՞ւ եք ավելի վատթարացնում իրավիճակը

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է. «Մի կողմից հայտարարում են ՌԴ-ի ու ԵԱՏՄ-ի հետ պրոբլեմները լուծելու ցանկության մասին, մյուս կողմից էլ Կիեւի պաշտոնյաների հետ հերթով հեռախոսազրույցներ են ունենում։

Իմաստը ո՞րն է էլի, իրար հերթ չտալով, հեռախոսազրույցներ ունենալ ուկրաինացի պաշտոնյաների հետ, այն էլ հիմա։
Մեկ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնողն է հեռախոսազրույց ունենում ուկրաինացի իր գործընկերոջ հետ, հիմա էլ արտաքին գործերի նախարարի պաշտոն զբաղեցնողն է հեռախոսազրույց ունենում Կիեւի իր գործընկերոջ հետ։
Ու ի՞նչ, էդ ի՞նչ մի շրջադարձային բան են խոսել։

Կարծում եմ՝ ոչինչ. ընդամենը գրեթե զրոյի են հասցրել ԵԱՏՄ-ի ու ՌԴ-ի հետ տնտեսական, արտահանման ու գյուղատնտեսական հարցերի դրական լուծման շանսերը։
Ո՞նց կարելի է սենց անպատասխանատու լինել սեփական քաղաքացիների խնդիրների հանդեպ։

Եթե ուզում եք մեր արտահանողների ու գյուղացիական տնտեսությունների խնդիրները ԵԱՏՄ երկրներում լուծել, ինչո՞ւ եք ավելի վատթարացնում իրավիճակը՝ հրապարակային հեռախոսազրույցներ ունենում պաշտոնական Կիեւի ներկայացուցիչների հետ։

Հիմա կասեք՝ դա ՀՀ ինքնիշխան իրավունքն է։
Իհարկե, բայց դրանից ՀՀ տնտեսությունն ու քաղաքացին ի՞նչ օգուտ ունեն։
Պետք է գործել հանուն ՀՀ-ի, այլ ոչ թե ինադու ՌԴ-ի»:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների