Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաեին հայտարարել է, որ Թեհրանը մերժում է Կիևի արդարացումներն իրանական նավի հետ կապված միջադեպի վերաբերյալ և մտադիր է փոխհատուցում պահանջել, գրում է IRNA -ն։
Երկուշաբթի մամուլի ասուլիսում Բաղաեին ընդգծել է, որ եթե Ուկրաինան չփոխհատուցի հարձակման հետևանքով առաջացած վնասը, Իրանը պատասխան միջոցներ կձեռնարկի։ «Մենք գոհ չենք ուկրաինական կողմի պնդումներից, որ այդ միջադեպը միտումնավոր չի եղել»,- նշել է ԱԳՆ խոսնակը։
Նա հավելել է, որ, հաշվի առնելով, որ ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաներն ընդունել են հարձակման փաստը, Կիևը պարտավոր է փոխհատուցում վճարել: «Եթե Ուկրաինան վնասի հատուցումն ինքնուրույն չիրականացնի, Իրանը համապատասխան միջոցներ կձեռնարկի այն ապահովելու համար»,- եզրափակել է Բաղաեին: